Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մայր Աթոռը հրատապ պաշտպանելու հարցում լռությունը կամ հապաղումը լինելու է մեղսակցությանը հավասարարժեք վարքագիծ

Մայր Աթոռը հրատապ պաշտպանելու հարցում լռությունը կամ հապաղումը լինելու է մեղսակցությանը հավասարարժեք վարքագիծ
17.12.2025 | 21:40

Վաղը, Ն. Փաշինյանի ընդհանուր ղեկավարությամբ և 10 հերձվածող ու ազգուրաց եպիսկոպոսների անմիջական մասնակցությամբ, նախապատրաստվում է աղանդավորական խաժամուժի գրոհ Ս. Էջմիածնի վրա։

Այսօր բոլոր քաղաքական ուժերը, առաջին դեմքերի և իրենց վարչությունների մակարդակով, պարտավոր են հստակ և աներկբա դիրքորոշում հայտնել քաղաքացիական բախումներ հրահրելու նպատակով իրականացվող հակասահմանադրական, հակապետական, հակաեկեղեցական ու հակահայկական այդ գործողության նկատմամբ, ինչպես նաև տեղեկացնել իրենց առարկայական քայլերի մասին։

Մայր Աթոռը հրատապ պաշտպանելու հարցում լռությունը կամ հապաղումը լինելու է մեղսակցությանը հավասարարժեք վարքագիծ։ Հնարավոր ծանր հետևանքների համար պատասխանատվությունը մասամբ ընկնելու է անգործություն ու կրավորական դիրք ընտրած ընդդիմադիր ուժերի վրա։

«Հագեք Աստծու ամբողջ սպառազինությունը, որպեսզի կարողանաք հաստատորեն հակառակ կանգնել սատանայի բոլոր հնարքներին» (Եփեսաց., 6:11)։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 7286

Մեկնաբանություններ